Այս գործառույթն իր մեջ ներառում է Ձեր փոխարեն փաստաթղթերի ստացում մաքսային պահեստից, տարանցիկ հայտարարագրի ավարտի կազմակերպում, մաքսային հայտարարագրի ներկայացում մաքսային մարմիններին և բացթողում:
Կան մի շարք ապրանքներ, որոնց ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման դեպքում ՀՀ պետական համապատասխան գերատեսչություններից անհրաժեշտ է ստանալ թույլատվական փաստաթղթեր՝ լիցենզիաներ, եզրակացություններ, պարզաբանումներ և այլն:
Այն դեպքում, երբ ապրանքի համար լաբորատոր հետազոտության կարիք չկա, հնարավոր է իրականացնել նախնական մաքսային հայտարարագրում, որի դեպքում ապրանքը ՀՀ մաքսային սահմանից կժամանի միանգամից ստացողի պահեստ՝ խնայելով ներմուծողի համար մաքսային պահեստի ծախսերը, ինչպես նաև հնարավոր պարապուրդի (простой) դեպքում գանձվող տուգանքները:
Ապրանքների շատ մեծ տեսականու ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման համար, ինպես նաև որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ЕАС համապատասխանության սերտիֆիկատ, որի ստացումը շատ կարճ ժամանակահատվածում կարող ենք կազմակերպել:
Ջերմոցների, շարժական տների և այլ ապրանքների ներմուծման դեպքում, երբ ապրանքները ներմուծվում են մի քանի խմբաքանակներով քանդված, չհավաքաված վիճակում, հնարավոր է ստանալ վերջնական պատրաստի ապրանքի մեկ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր, որի դեպքում տնտեսվարողը խնայում է ԱԱՀ-ը, ինչպես նաև վճարվելիք մաքսատուրքի մի մասը:
Այս պարագայում հնարավոր է չվճարել ներմուծման մաքսատուրքը, ԱԱՀ-ը: Այս գործառույթն առավել կարող է հետաքրքրել արտադրող կազմակերպություններին, ովքեր հումքը ներմուծում, վերամշակում են այն և վերաարտահանում կամ վերամշակում են հումքը և արդյունքում ստացված պատրաստի ապրանքն իրացնում ՀՀ շուկայում կամ հումքը մատակարարում են երրորդ երկրներ (ոչ ԵԱՏՄ անդամ), ստանում պատրաստի ապրանքը և վերաներմուծում ՀՀ:
Ապրանքի մաքսային ձևակերպումն ու բացթողումն իրականացնելուց հետո, որպեսզի տնտեսվարողը ժամանակ և էներգիա չծախսի մեքենայի վարձակալության համար՝ ապրանքն իր պահեստ առաքելու նպատակով. հոգ չէ, մենք կկազմակերպենք բեռի առաքումը ստացողի պահետ (բեռնափոխադրման արժեքը վճարում է տնտեսվարողը):
ԱՏԳ իրականացնելու ընթացքում միշտ անհրաժեշտություն է առաջանում կազմել որոշակի փաստաթղթեր (invoice, CMR, մատակարարման պայմանագիր և այլն) : Հոգ չէ, մենք կկազմենք դրանք:
Երբեմն պատահում է, որ փաստացի ներմուծված ապրանքը կամ դրա մոդելը, քանակը և այլ տվյալներ չեն համապատասխանում փաստաթղթերում նշված տվյալներին և կարիք է առաջանում զննել ներմուծված ապրանքը: